Իսրայելի Կնեսետը մարտի 18-ին նախագահ է ընտրել խորհրդային նախկին այլախոհ, ռուս ուղղափառ եկեղեցու քահանայի որդի Յուլի Էդելշտեյնը:

Էդելշտեյնի թեկնածությունն առաջադրել է կառավարող «Լիկուդ-Բեյթենու» կուսակցական դաշինքը: Կնեսետի լիագումար նիստում Էդելշտեյնի թեկնածությանն աջակցել են 120 պատգամավորներից 96-ը, ինչից հետո Ուկրաինայի Չերնովցի քաղաքի նախկին բնակիչը ստացել է փայտե մուրճը` խորհրդարանի նախագահի խորհրդանիշը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Խորհրդային Միությունում Էդելշտեյնն ինքնուրույն սովորել եւ գաղտնի սովորեցրել է եբրայերենը, այլ հերաների հետ փորձել է երկրից դուրս գալու իրավունք ստանալ, հեռացվել է համալսարանից, ձերբակալվել է, երեք տարի անցկացրել բանտերում եւ Սիբիրի աքսորավայրերում` դառնալով «Սիոնի բանտարկյալ» Իսրայելում ընդունված ձեւակերպմամբ:

1987թ. տեղափոխվելով Իսրայել` Էդելշտեյնը զբաղվել է քաղաքական գործունեությամբ, վեց անգամ եղել է Կնեսետի պատգամավոր, նաեւ փոխնախագահ, ներգաղթի նախարար: Անցած կառավարության կազմում նա եղել է սփյուռքի հետ կապերի նախարար: