Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ մարտի 18-ին, ընդունել է Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսին եւ «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արամ Հարությունյանը ընդգծել է, որ այս համագործակցությունը անհրաժեշտ է խորացնել եւ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը:
Կարեւորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության ՙSpare՚ ծրագրի ղեկավար Սեսիլ Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են եւ «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի:
Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր ՀՀ Բնապահպանության նախարարության, «Տապան» Էկո-ակումբ» հասարակական կազմակերպության ու «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունների միջեւ: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսը, իսկ «Տապան» Էկո-ակումբի անունից նախագահ Հրանտ Սարգսյանը:
Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների եւ սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության եւ գործնական ունակությունների զարգացման էներգիայի եւ ռեսուրսների խնայողաբար օգտագործման եւ շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:





























