Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին շահագրգռված է, որ իր երկիրը միանա Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին եւ ՀԱՀ-ին, որոնք կազմում են երկրների BRICS խումբը, եւ կցանկանար այն վերանվանել EBRICS-ի, որտեղ E տառը նշանակելու է Եգիպտոս: Դա, ըստ Մուրսիի, տեղի կունենա, երբ երկրի տնտեսությունը որակապես զարգանա:
Ներկայումս Մուրսն պաշտոնական այցով գտնվում է Նյու-Դելիում: Եգիպտոսի նախագահը հուսով է, որ Չինաստանը զգալի դեր կխաղա իր երկրի ծանր արդյունաբերության զարգացման, իսկ Հնդկաստանը կլինի Եգիպտոսի դաշնակիցը տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր եւ միջին բիզնեսի զարգացման ոլորտներում:
Նախագահը, ով իր գաղափարախոսության մեջ հենվում է «Մահմեդական եղբայրների» վրա, նաեւ արծարծել է Արեւմտյան Ասիայում սուննիների եւ շիաների հակամարտության հարցը, եւ նշել, թե Եգիպտոսը կարող է դիվանագիտական դեր խաղաղլ տարածաաշրջանում լարվածության նվազման գործում:




























