Ուկրաինայի հայերի միությունը պատրաստվում է 2014 թվականին անցկացնել երկրում հայ համայնքի առաջին համագումարը: Ներկայումս միության ղեկավարությունն աշխատում է մասնակիցների ցուցակների վրա:
Analitika.at.ua-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը նշել է, որ նման մասշտաբային հավաք անցկացնելու իրական անհրաժեշտություն կա: «Ուկրաինայի հայ համայնքը բավական ինտերգրված է երկրի բոլոր կենսական ոլորտներում, մեզ հետաքրքիր է լսել նոր գաղափարներ եւ առաջարկություններ՝ մեր համայնքի ավելի դինամիկ զարգացման համար»,-ասել է նա:
Ուկրաինայի հայ համայնքը բազմադարյա պատմություն ունի: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերը հայտնվել են XI-XII դարերին: Այստեղ հայերը իրենց նյութական եւ հոգեւոր զգալի հետքն ու ժառանգությունն են թողել: Ներկայումս Ուկրաինայում ապրում է մեծ հայ համայնք: Հայերն Ուկրաինայում կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգանում է ազգային մշակույթը:




























