Սարկոզին, Ժակ Շիրակն ու Վալերի Ժիսկար դ’Էստենը՝ հանրապետության երեք նախկին գլուխները, պետք է ապահովվեն գրասենյակով, սպասարկող անձնակազմով եւ անձնական պահակախմբով՝ հարկատուների հաշվին։
Սոցիալիստական կուսակցության անդամ Ռենե Դոզյերի գնահատականով՝ յուրաքանչյուր նախագահի համար պետական միջոցներից ծախսվում է 1,5 – 2 մլն եվրո։ «Իսկ միայն Սարկոզիի համար ծախսվում է ավելի քան 2 մլն եվրո», - հայտարարել է նա։
Միեւնույն ժամանակ ֆրանսիացիները դժգոհ են շարունակվող տնտեսական ճգնաժամից, կրճատվող արտադրությունից եւ գործազրկության բարձր մակարդակից։ Սոցիալիստ նախագահ Օլանդին առայժմ չի հաջողվել կատարել 2013 թվականի իր տնտեսական խոստումներից համարյա ոչ մեկը՝ տնտեսության 0,8% աճից մինչեւ բյուջեի պակասուրդի կրճատում ու ԱՆՀ-ավելացում 3%-ով, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»։
Սարկոզին հեռացել է քաղաքականությունից 2012 թվականի մայիսին ընտրություններում պարտվելուց հետո՝ իր տեղը զիջելով Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին։



























