ԱՄՆ Յուտա նահանգի Հելպեր քաղաքի քաղաքապետին ստիպված են եղել ընտրել վիճակահանությամբ: Երկու թեկնածուները ընտրությունների երկու փուլից հետո հավաքել են ձայների հավասար քանակություն:

Թեկնածուներ Քըրք Մասկարոյի եւ Էդ Չավես-կրտսերի անունները գրել են երկու թղթերի վրա, որոնք դրել են սովորական հյուսած կողովի մեջ: Ապա քաղաքային խորհուրդի անդամներից մեկը հանել է թուղթը, որի վրա գրված է եղել Չավեսի անունը:

Հաղթող թեկնածուն երկար ժամանակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 25 տարի աշխատել է շերիֆի գրասենյակում, եւս 15 տարի` քաղաքային խորհրդում: Բացի այդ, Չավեսը ղեկավարում է Դեմոկրատական կուսակցության բաժանմունքը:

Քաղաքապետի արտահերթ ընտրությունները Հելպերում կայացել էին, քանի որ նախորդ քաղաքապետ Դին Արմսթրոնգը երրորդ անգամ ոստիկանությունում էր հայտնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար: