Ամերիկյան Citigroup բանկը 730 մլն դոլար կվճարի պարտատոմսերի տերերի խմբակային հայցի հիման վրա, ովքեր տուժել են 2008-ի ֆինանսական ճգնաժամից:

Հայցվորները պնդում են, որ 2007-2008 թվականներին արժեթղթեր գնելիս Citigroup-ն իրենց թյուրիմացության մեջ է գցել եւ իրենք չեն իմացել կորուստների իրական մասշտաբները, որոնք բանկը կրել է 2006-2007 թթ հիփոթեքային վարկավորման ճգնաժամի ժամանակ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Citigroup-ը հերքում է ներկայացված մեղադրանքները: Միաժամանակ բանկը համաձայնել է փոխհատուցում վճարել, որպեսզի «վերացնի անորոշությունը», ինչպես նաեւ խուսափել հետագա ճակատագրական վնասներից, հաղորդում է Lenta.ru-ն: