Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կուսումնասիրի «Քարֆուր» առեւտրային ցանցի մուտքի խոչընդոտի հետ կապված խնդիրները, եթե համապատասխան դիմում ստացվի: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Առայժմ, ըստ Ա. Շաբոյանի, նման դիմում չի ստացվել, իսկ Հանձնաժողովի տեղեկությունները սահմանափակվում են մամուլի հրապարակումներով:
Նշենք, որ գործարարների հետ համատեղ հանդիպումը կազմակերպել են ՏՄՊՊՀ-ն եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրային պալատը: «Քարֆուրի» վերաբերյալ հարցադրումը բարձրացրեց «Արմենիան քափր փրոգրամ» (ACP) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը, ով նաեւ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի խորհրդի անդամ է:




























