ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի կառավարությանը կոչ է արել պաշտպանել Կիպրոսում քաղաքացիների ներդրումները: Ժիրինովսկին, իհարկե, կարծում է, որ ռուսաստանցիները չպետք է երկրից փողերը դուրս հանեն, սակայն Ռուսաստանում միջոցները պահպանելու համար «ռուսական ներդրումների խիստ հարյուրտոկոսանոց գաղտնիություն» է անհրաժեշտ:
Մարտի 19-ին ՌԼԴԿ-ի առաջնորդը ամբողջովին սեւ էր հագել, ընդգծելով, որ «սգո օր է Կիպրոսի Հանրապետության, մասնավոր սեփականության, ԵՄ-ի, Շենգենի միության համար»: Ըստ քաղաքական գործչի՝ բուրժուական ժողովրդավարությունները դեպի բռնապետություն են գնում՝ «ֆինանսական փոթորիկներ» հրահրելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Կիպրոսի իշխանությունները մտադիր են բանկային ներդրումների վրա միանվագ հարկ կիրառել: Եթե դա արվի, շատերը կտուժեն, այդ թվում՝ նաեւ ռուսաստանցիները:



























