ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիյլ Մույժնիեքսն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետեւել մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչներին:

Իր հայտարարության մեջ Մույժնիեքսը նշել է, որ պաշտոնական Բաքուն պետք է խոստումներից անցնի քաղաքացիական հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովման իրականացմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ըստ հանձնակատարի՝ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած իր վերջին այցից հետո երկրում խոսքի ազատության պահպանման տեսակետից ոչ մի առաջխաղացում չի եղել:  

«Ինձ անհանգստացնում են այդ երկրում ճնշումների եւ մարդու իրավունքների սահմանափակումների ավելացման մասին լուրերը», – հայտարարել է Մույժնիեքսը: «Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է լռեցնել քաղաքացիական հասարակության ձայնը եւ ճնշում է ցանկացած անկախ միտք», – նշվում է փաստաթղթում: