Kommersant.ru կայքի գլխավոր խմբագիր Իլյա Բուլավինովը ազատվել է աշխատանքից գրեթե 20 տարվա աշխատանքից հետո: Այդ մասին Բուլավինովը հայտարարել է Facebook-ի իր էջում:
Նա նշել է, թե հեռանում է ոչ թե գումարի կամ մասնագիտական առաջխաղացման բացակայության պատճառով: «Տեղի ուենցող վերջին իրադարձությունները համոզեցին ինձ, որ առաջ գնալու տեղ չկա, իսկ բռնվելու առավել եւս.. Բայց նման զանգվածային ելք վաղուց չէր եղել»,- գրել է Բուլավինովը: Հայտնի չէ, թե ուր է գնում նա եւ ով է նրան փոխարինելու:
«Կոմերսանտ» հրատարակչությունը վերջին շրջանում լուրջ կորուստներ է ունեցել: Մարտի 4-ին ռադիոկայանի գլխավոր խմբագրի պաշտոնից հեռացել էր Ալեքսեյ Վորոբյովը, ապա տեղեկատվական կենտրոնի տնօրեն Միխայիլ Լուկինը: 2012թ. կեսերին Ալիեր Ուսմանովը վտարել էր գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցեւին, որի հետ հեռացել էին մի խումբ լրագրողներ: Որոշ տվյալներով, հոլդինգը պատրաստվում են վաճառել:



























