Բաթումիում, մարտի 28-ին,  տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանիպումը: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Ինչպես հաղորդում է APA-ն, Մամեդյարովը նշել է, որ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, էներգետիկ, տնտեսական նախագծերին վերաբերող հարցեր: