Սիրիայի իշխանություններն ընդդիմության գրոհայիններին մեղադրել են Հալեպում քիմիական զենք կիրառելու համար:
Երկրի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին հայտնել է, որ « Հալեպ նահանգի Քաֆր Դայիլ թաղամասում դիրքավորված ահաբեկիչների կողմից քիմիական հրթիռով Խան Ալ Ասալ թաղամասի հրթիռակոծությունը սիրիական ճգնաժամի վտանգավոր սրացում է»: Նա խաղաղ հանրությունից եւ ահաբեկիչներին ֆինանսավորող եւ սպառազինող երկրներից պահանջել է պատասխանատվություն ստանձնել միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման համար: Նախարարը Թուրքիայի եւ Քաթարի կառավարությունների խղճին 16 մարդու մահվան, 86-ի վիրավորվելու բարոյական պատասխանատվություն է դրել, հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:
Միաժամանակ, Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը դեռ չի հաստատում գրոհայինների կողմից Հալեպի ռմբակոծման ժամանակ քիմիական զենքի կիրառումը, հաղորդում է ռուսական պետական տեղեկատվական «Ռոսիա 24» հեռուստաալիքը:




























