Ջավախքին ինքնավարություն տրամադրելու մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, որն այցով գտնվում է Բաքվում:

«Վրաստանում բնակվող հայերը այդ երկրի քաղաքացիներն են եւ վրացիներին  հավասար իրավունքներ ունեն, այդ պատճառով էլ նրանց որեւէ կարգավիճակի տրամադրման մասին խոսք լինել չի կարող», - ասել է նա, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ի ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին վստահեցրել էր, որ Ջավախքում Վրաստանի ազգային շահերի համար ոչ մի սպառնալիք չկա: