Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա իբն Զայդ ալ-Նահայան շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Ինչպես հաղորդում է WAM կայքը, ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը նույնպես շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաեւ այլ երկրների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք:




























