Հայտնի դարձան Կապանի «Գանձասարի» մրցակիցները «Թուրքմենբաշիի Գավաթի» խաղարկությունում, որը կկայանա Աշգաբադում՝ փետրվարի 20-ից 28-ը։

Մեր թիմը կմրցի տաջիկական «Կուրգան Թյուբեի», մրցաշարի գործող չեմպիոն, թուրքմենական «Ալթին Ասիրի» և Թուրքիայի ակումբների հավաքականի հետ։

Երկրորդ խմբում միմյանց հետ կմրցեն Ղրղզստանի «Աբդիշ Աթանը», Ղազախստանի ներկայացուցիչ «Օկժեպտեսը» և Թուրքմենստանի փոխչեմպիոին «Նիբիթչին»։