Մարտի 19-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թիվ 14 շենքից առկա է տանիքի ճաղավանդակի (60 գ/մ) ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակի` 55 գ/մ հատվածը: