Մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում մահացած 7 տարեկան երեխայի եղբոր մոտ հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Ինչ վերաբերում է աղջկան, ապա նախարարությունից հայտնեցին, որ երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երեւույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը եւս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին եւ ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։
Հիշեցնենք, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Ճանապարհին 7-ամյա Անուշը շնչահեղձ է եղել եւ մահացել, ծնողներին հաջողվել է ծանր վիճակում հիվանդանոց հասցնել միայն 12-ամյա Գեւորգին:



























