Մարտի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը: Նրանք հանդիպել ու զրուցել են Ազատության հրապարակի հարակից սրճարանում:
«Ժառանգություն» կուսակցությունից հայտնում են, որ քննարկվել են հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ երկրում ոչ թե երեւութական, այլ իրական ժողովրդավարության կայացմանն առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 10-րդ օրը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























