Պարույր Հայրիկյանը գտնում է, որ իր դեմ մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը փոքրագույն մասնիկ են, ուստի, հաշվի առնելով հանցագործության բնույթը եւ հասարակական հնչեղությունը, պետական լիազոր մարմից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահատել իրական պատվիրատուին կամ պատվիրատուներին, որոնց հանձնարարությամբ իրականցվել է մահափորձը: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահի նախկին թեկնածու, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ մահափորձն ուղղված էր եւ քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի, եւ պետության դեմ: Բաղդասարյանն ասաց, որ իրենք կարծում են, որ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ, սակայն հավելեց նաեւ, որ նախաքննական մարմնի աշխատանքից դժգոհ չեն:

Հարցին, թե որպես մահափորձի կազմակերպիչ կալանավորված Վարդան Սեդրակյանի մասով ի՞նչ վերաբեմունք ունեն, նա պատասխանեց, որ տեղյակ են, որ կալանավորված է եւ կատարվում է նախաքննություն:

Փաստաբանը ենթադրում է, որ առաջիկա չորս ամսում նախաքննությունը կավարտվի եւ գործը կհանգուցալուծվի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am