«Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ցուցակը վաղը կներկայացնի ԿԸՀ, այնուհետեւ կհրապարակի: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսին ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` չհարապարկելով ցուցակը եւ չասելով, թե ով է այն գլխավորելու:  «Ժառանգության» ամբողջական ցուցակը կհրապարակվի ուրբաթ օրը:

Նա նշեց, որ  քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ, իսկ դրան զուգահեռ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին եւ փորձելու են հաղթել: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ թեեւ միասնական ցուցակով հանդես գալ չհաջողվեց, բայց իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ ինչպես ընտրություններին վերահսկողություն իրականացնելիս, այնպես էլ հետագայում ավագանու աշխատանքներոև,:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մի կողմից ողջունելի է, որ այն ուժերը, որոնք նախագահական պայքարից ձեռնպահ մնացին, մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին եւ կարծում են, որ այս ընտրություններով կարելի է ինչ-որ բան փոխել: «Ողջունելի է իրենց դիրքորոշման փոփոխությունները, թեկուզ ուշացած, կարծում եմ համատեղ պայքար է լինելու: Մյուս կողմից էլ` որեւէ խնդիր չի տեսնում, որ այդ ուժերը հետագայում համագործակցեն ավագանիում Երեւանում ստեղծված իրավիճակը փոխելու համար»,- նշեց մամուլի խոսնակը:

Պատասխանելով ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին հարցին` նա նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը իրապես մտահոգ է, ոչ թե ձեւ է տալիս,թե մտահոգ է Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում: