Դատարանը երկարաձգել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի կնոջ` Եվգենյա Վասիլեւայի տնային կալանքը մինչեւ մայիսի 23-ը:
Միջնորդության մեջ նշվում էր, թե «Վասիլեւան շարունակում է վերահսկել իր որոշ նախկին ենթակաների գործողությունները»:
Քննիչ Իգոր Պավլովսկու խոսքով, Վասիլեւան խոչընդոտել եւ կարող է շարունակել խոչընդոտել քննության ընթացքը: Կալանքի երկարաձգմանը կողմ է եղել նաեւ ռազմական դատախազությունը: Կնոջը նաեւ արգելվել է հանդիպել գործով վկաների եւ մեղադրյալների հետ, շփվել լրագրողների հետ եւ նամակներ ուղարկել:
Նշենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է ռազմական գերատեսչությունումն խոշորև յուրացումների գործով: Նա թեւին էլեկտրոնային թեւնոց է կրում եւ տնային կալանքն անցկացնում 13-սենյականոց շքեղ բնակարանում, որտեղ խուզարկության ժամանակ թանկարժեք նկարներ եւ ոսկերչական իրեր էին գտել:



























