Չեմ կարծում, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը լուրջ առաջարկների մեծ կարիք ունի, որոնք ուղղված կլինեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի նախագահին նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
«Անհասկանալի է, թե ինչ սպասումներ կարող է ունենալ պարոն Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իր ներկայացրած առաջարկների վերաբերյալ մերժում ստանալուց հետո: Միակ տարբերակը մնացել է այն, որ նրանք կարող են գնալ գործարքի եւ կիսել իշխանությունը համապատասխան չափաբաժիններով, սակայն, իմ կարծիքով, դա նույնպես չի լինի»,-ընդգծեց Մելիքյանը՝ հավելելով, որ Հայաստանում ներքաղաքական ուժերի նոր հավասարակշռություն է ձեւավորվում: «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իրական ծանրակշիռ դերակատարում կստանա այդ հավասարակշռությունում»,-ասաց նա:
Արման Մելիքյանի համոզմամբ՝ ընդդիմությունը կորցրել է իր բոլոր դիրքերը եւ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: «Դրա փոխարեն իշխանությունը կարողացել է համախմբել իր ուժերը եւ տիրել նաեւ ընդդիմադիր դաշտին: Վաղը ընդդիմության ազդեցիկ դեմքերը լինելու են իշխող կոալիցիայի վառ ներկայացուցիչները: Դա է ներկա քաղաքական իրականությունը մեր երկրում»,-ընդգծեց նա:
Մելիքյանի խոսքով՝ ներկայումս ընդդիմությունը գտնվում է ստվերում, իսկ նրա տեղը կզբաղեցնի իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք ներկայացված կլինեն եւ որպես իշխանություն, եւ որպես ընդդիմություն:
«Հնարավոր է, որ նրանք կփոխվեն տեղերով, սակայն կմնան երկրի քաղաքական ասպարեզում»,-ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը՝ հավելելով, որ ընդդիմությունը չկարողացավ ճիշտ պայքար ծավալել: «Հիմնական սխալն այն էր, որ ընդդիմության ներկայացուցիչները զիջեցին իրենց սկզբունքներըում»,-ամփոփեց նա:
Լուսանկարն՝ Արսեն Սրագսյանի/NEWS.am



























