Բաքվում մարտի 19-ին ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Ղազիեւին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է նախկին նախարարի եղբայրը` Ռահաբ Ղազիեւը:

Ինչպես հայտնում է Vesti.az-ը, նա նշել է, թե Ռագիմ Ղազիեւի ձերբակալության մասին իրեն հայտնել են հեռախոսով: «Զանգողները ներկայացան որպես ՆԳՆ աշխատակիցներ: Ընդ որում, նրանք չհայտնեցին ձերբակալության պատճառը»,- ասել է ձերբակալվածի եղբայրը: ՆԳՆ-ից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:

Ղազիեւը համարվում է Ադրբեջանի Ազգային ճակատի հիմնադիրներից եւ առաջին 15 անդմաներից մեկը: հայտնի է իր ազգայնական հայացքներով եւ Աբուլֆազ Էլչիբեյին նվիրվածությամբ: Առաջին անգամ ձերբակալվել է 1990թ. հակախորհրդային անկարգությունների եւ հայկական ջարդերի ակզմակերպման համար: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության նախարարը, երբ հայկական կողմը լուրջ հաջողություններ է ունեցել, ազատագրել է Շուշին: 1993թ. Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո նրան առաջարկել էին պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնը, սակայն Ղազիեւը Ալիեւին ստախոս էր անվանել: Ղազիեւին ձերբակալել էին պետական դավաճանության եւ Շուշին հանձնելու մեջ: 1194թ. Ղազիեւը փախել էր Մոսկվա, սակայն հետ էին հանձնել եւ 1998թ. ցմահ ազատազրկման դատապարտել: 2005թ. Ղազիեւին ներում էին շնորհել: