Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի Եվրո-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ): Այդ հանդիպմանը Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները: