Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ «Ժամանակ» թերթին հայտնեց, որ ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի ներկայացուցիչները գնացել են Հայաստանից։

««Առաջիկայում կվերադառնան, եւ կշարունակենք աշխատանքը»,- հավաստեց նախարարը։  Նա մեզ փոխանցեց, որ ինքը «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ քննարկել է գործունեության ձեւաչափին, տարածքին եւ այլ տեխնիկական խնդրներին առնչվող հարցեր։ Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հայ օլիգարխները նախագահին խնդրել են «Կարֆուրի» մուտքը հետաձգել մինչեւ իրենք նախորդ խորհրդարանական եւ այս նախագահական ընտրություններին ծախսած գումարը ետ բերեն՝ հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Նման բան չկա»»,- մեջբերում է «Ժամանակը»։