Լիբանանյան Տրիպոլիում կրկին միջդավանական բախումներ են  տեղի ունեցելՍիրիայի իշխանություններին աջակցող ալավիների եւ Բաշար Ասադի հակառակորդ սունիների միջեւ:  Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Տրիպոլիում նոր բախումները տեղի են ունեցել մարտի 20-ի օրվա երկրորդ կեսին:

Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալության տվյալով՝ սպանվել է Ջեբել Մոհսեն թաղամասի մեկ բնակիչ, դիպուկահարը կրակել է Բաբ աթ Թաբանայից: Եվս չորս մարդ տուժել են:

Բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում հաղորդվում էր, որ կրակակետերը վերացվել են, զինվորականները հետապնդում են կրակողներին: Քաղաքում հսկողություն են իրականացնում զինվորականներն ու ժանդարմները:

Լույս մարտի 21-ի գիշերը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում զրահատեխնիկայի աշխույժ տեղաշարժեր են դիտվել, հաճախացել են ուղղաթիռների թռիչքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: