Մարտի 20-ին, ժամը 20.46-ին, տեղեկություն է ստացվել, որ Նորագավիթ–Այնթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 31 UO 722 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 3010 Տ համարանիշի թիվ 104 երթուղային տաքսուն:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























