Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի տոնի առթիվ:
ՇՆորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում եւ մշակութային եւ այլ ձեռնարկներում:
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով եւ նրանց արձանագրած հաջողություններով: Նաեւ արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, եւ որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք եւ հաջողություններ»:




























