Փետրվարի 16-ին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի թիմերը հաստատեցին իրենց մասնակցությունը 2010թ. բարձրագույն խմբի մրցաշարում և 2010թ. Հայաստանի գավաթի խաղարկությունում: Բարձրագույն խմբում և գավաթի խաղարկությունում հանդես կգան «Փյունիկը», «Միկան», «Ուլիսը», «Բանանցը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Իմպուլսը»: Հայտ ներկայացրած «Արարատ» թիմը հանդես կգա միայն առաջին խմբի առաջնությունում:

Ընդգծենք, որ «Արարատը» հրաժարվել է գավաթի խաղարկությանը մասնակցելուց, որի հետևանքով 1/8 եզրափակիչում իր մրցակիցը՝ Դիլիջանի «Իմպուլսը», ինքնաբերաբար դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված ակումբի մարզչական շտաբի և ղեկավարության դիրքորոշումը։