Թուրքիայի մայրաքաղաքում մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ը (DHKP-C)։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Bianet.org կայքը, DHKP-C-ի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ պայթյունները հատուկ երեկոյան են կազմակերպվել, որպեսզի շինություններում աշխատակիցներ չլինեն։ «Տեղեկացանք, որ մեր իրականացրած պայթյունի հետեւանքով մի աշխատակցի կին է թեթեւ վիրավորվել։ Նրա ընտանիքից ներողություն ենք խնդրում»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Անկարայում, մարտի 19-ի երեկոյան, Արդարադատության նախարարության շենքի մուտքի մոտ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի դիմաց անհայտ անձը կամ անձիք նետել են նռնակներ:

Համաժամանակյա պայթյունների հետեւանքով վիրավորվել են 2 մարդ, որոնցից մեկը` պաշտոնյա: