Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղիից «Բերդ» հիվանդանոց ճանապարհին մանացած 7-ամյա Անուշի եղբայրը` Գեւորգը,այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ երեխայի վիճակը լավ է, ջերմություն չունի, չի հազում, նրա մոտ հաստատվել է գրիպի H1N1 տեսակը: Դեռեւս պատրաստ չէ 7-ամյա Անուշի դատաբժշկական փորձաքննության պատասխանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Ճանապարհին 7-ամյա Անուշը շնչահեղձ է եղել եւ մահացել, ծնողներին հաջողվել է ծանր վիճակում հիվանդանոց հասցնել միայն 12-ամյա Գեւորգին: Համագյուղացիները պատմել են, որ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հայրը քաղաքացիական աշխատող է զորամասում, մոր մոտ 2 տարի է` հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, քիմիաթերապիա է ընդունում: Անուշը սովորում էր Արծվաբերդի դպրոցի 2-րդ դասարանում, շատ խելացի եւ դաստիարակված աշակերտուհու համբավ ուներ, Գեւորգը 6-րդ դասարանի աշակերտ է:




























