ԱԺ երեկվա նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ինչպես տեղեկացրել էինք, հարցն արդեն ընդգրկված է ԱԺ մեծ օրակարգում։ Ըստ Աբրահամյանի այն այս քառօրյայում չի դրվել քննարկման, քանի որ զեկուցողը՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, գործուղման մեջ է»,- գրում է «Հայկական ժամանակը»: