Մարտի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի», «Լեքսուս» եւ «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: