Սերժ Սարգսյանի որոշումը՝ կրկին փակ ծրարով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկել մերժված առաջակությունները, դիվանագիտական վիրավորանք է, քանի որ Սարգսյանն ուղարկել է նույն առաջարկությունները, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ անգամ մերժել է: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այդուհանդերձ, երկխոսությունն ավարտված չէ եւ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կներկայացնի առաջարկությունները: Չպետք է լինեն հաղթողներ եւ պրտվողներ, քանի որ պետության շահերը պարտադրում են համապատասխան լուծում տալ ստեղծված իրավիճակում»,-հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:
Միաժամանակ, նրա այդ կարծիքը չկիսեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, նշելով. «Ես համաձայն չեմ, որ չպետք է լինել հաղթողներ եւ պարտվողներ: Սերժ Սարգսյանը պարտված է եւ մենք կպարտադրենք նրան խաղաղություն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























