Երեւանի ավագանու ընտրությունները մրցակցային կլինեն՝ մասնակցող կուսակցություննեի ծրագրերի հիման վրա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը իր կառույցներով պատրաստ է պայքարի»,-ասաց նա:
Իր հերթին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենց կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է հաղթանակի համար եւ լավ թիմով:
Հարցին, թե դա այդ պայքարում իրենց չի՞ խանգարի ՀՀԿ-ի հետ կնքած կոալիցիոն հուշագիրը, Շահգելդյանը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Սերժ Սարգսյանին, սակայն դրանով ամեն բան ավարտվում է: Կոալիցիան կոալիցիա, բայց սա կուսակցական պայքար է եւ դա հոգեբանական խոչընդոտ չի դառնա»:



























