Մարտի 2-ին, ժամը 16:51-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի 45-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերել 1957 թ. ծնված Ա. Պողոսյանին: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:




























