Այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեղվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը, որը համատեղ կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Համերգ մրցույթին հանդիսավոր բացման խոսքով հանդես է եկել ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը՝ մաղթելով, որպեսզի ԵՊԼՀ-ում միշտ հնչեն երգն ու ծիծաղը:

ԵՊԼՀ ՈւԽ նախագահ Անահիտ Թունյանը նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը եւ ՀԵՀ-ին՝ ԵՊԼՀ ՈւԽ-ին մշտապես աջակցելու եւ սատարելու համար:

«Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի ժյուրիի կազմում էին ԵՊԼՀ ուսանողների սիրելի երգիչ Անդրեն, նախկին բրյոսովական Գոհար Գասպարյանը, շոումեն Գարիկ Պապոյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը եւ վաստակավար ՈւԽ-ական Անուշիկ Տեր-Ղուկասյանը։ Մրցույթի սզբնամասում մասնակիցները հանդես են եկել իրենց անհատական կատարումներով, այնուհետեւ ոչ մրցութային զուգերգերով երգել են հայ  էստրադայի հայտնի  երիտասարդ  երգիչ-երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանի, Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Արթուր-Ալեքի, Մարի եւ այլոց հետ։

Թեժ պայաքարի արդյունքում Ֆլորա Բաբաջանյանը եւ Հայկանուշ Սաժումյանը ստացել են հավասար ձայներ եւ միայն ակապելա կատարումից հետո ժյուրին նախապատվությունը տվել է Հայկանուշ Սաժումյանին:

Հիշեցնենք, որ «Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի հաղթողը կստանա մեկ երգ անվճար ձայնագրելու իրավունք: