Գյումրիի մի խումբ հասարակական գործիչներից բաղկացած հանձնախումբը կազմակերպում է Խոսքի Ազատության օրվա հանդիսությունը, որը տեղի է ունենալու մարտի 25-ին` ժամը 14-ին Գյումրիի Կինո «Հոկտեմբերի» դահլիճում:

Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Կազմակերպչական խորհուրդը իրազեկում է հանրությանը, որ հանդիսությանը մասնակցելու են հրավիրվում բոլոր նրանք, ում համար թանկ է խոսքի, արտահայտման եւ մամուլի ազատությանը, ով կարեցածը ներդրել է եւ ներդնում է Խոսքի ազատության հաղթանակի համար:

Անցյալ տարիներին Խոսքի Ազատության Օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2012թ.-լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան):

2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատությունե ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւըե գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտե ՀԸ, «Տեսանկյունե թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը:

Այս անգամ էլ ուսումնասիրելով քառասունից ավելի առաջարկներ, որոնք ստացվել են ֆեյսբուքով, նամակներով եւ այլ հաղորդագրություններով, հանձնախումբը նախատեսում է մի քանի պարգեւներ` լրագրողներին, հասարակական գործիչներին եւ լրատվամիջոցներին, որոնք կհանձնվեն հանդիսության ժամանակ:

Բաց հրավեր է հղվել ֆեյբուքում, լրագրողներին եւ լրատվամիջոցներին: Մուտքն ազատ է: