Սյունիք մարզի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով սերժանտ 28-ամյա Սարգիս Արմենի Կարապետյանը  գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ բժիշկները զինծառայողի վիճակը կայուն ծանր են գնահատում:

Մանրամասներն՝ ավելի ուշ: