Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում, այսօր՝ մարտի 22-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է տեղի Daily Star թերթը:
Զոհերից մեկը կառավարական զորքերի զինվոր է, ում սպանել են դիպուկահար զենքից: Այսպիսով, Տրիպոլիում վերջին երեք օրերին բախումների զոհերի թիվը հասել է 6-ի, եւս 30 մարդ վիրավորվել է:
Լիբանանում սուննիների (նրանք պաշտպանում են սիրիացի ապստամբներին) եւ ալավիների (նրանք կողմնակից են Սիրիայի ներկա վարչակազմին) միջեւ հակասությունները հաճախ վերաճում են զինված բախումների, որոնց ժամանակ կիրառվում է հակատանկային նռնականետեր եւ գնդացիրներ, գրում է թերթը:




























