Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մարտի 25-ին կայցելեն Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնիի դիտարան։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության հիմնական նպատակն է տեղում ուսումնասիրել դիտարանի ներկա վիճակը, քննարկել վերագործարկման եւ վերազինման հնարավորությունները։