Այսօր՝ մարտի 23-ին օդերեւութաբանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է օդերեւութաբանության համաշխարհային օրը։ Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Ձեր աշխատանքը չափազանց կարեւոր դեր է կատարում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` օգնելով ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։
Սիրով շնորհավորում եմ եւ մաղթում, որ ձեր գլխավերեւում միշտ լինի կապույտ, անամպ երկինք ու պայծառ արեւ, իսկ ձեր սրտերում փոթորկեն միայն դրական հույզեր ու զգացմունքներ»:



























