Ագարակ գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից երեկ` մարտի 22-ին Աշտարակի ոստիկանություն է տարվել նույն հյուրանոցի 49-ամյա մատուցողուհին, ով կասկածվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Պարզվել է` նա բացի իր բուն գործառույթներից հաճախորդներին այլ ծառայություններ է մատուցել:
Ըստ այդմ, նա հեռախոսազանգերով հյուրանոց է հրավիրել իր ծանոթ մարմնավաճառներին, յուրաքանչյուր սեռական հարաբերության դիմաց պահանջելով 2-3 հազար դրամ: Մատուցողուհուց բացի բաժին են հրավիրվել նաեւ իր հետ համագործակցող մի խումբ մարմնավաճառներ:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատելով տեղի ունեցածը` նշել են, որ հանգամանքները պարզվում են:




























