Մարտի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագած գյուղից բերման է ենթարկվել 49-ամյա Անդրանիկ Տ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 20-ից Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:

Անդրանիկ Տ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: