Մարտի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդն ու «Մերսեդես ՄԼ-320»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























