Հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան տարեդարձի առթիվ, այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հիմնված Հայ բարերարների ճեմուղի, ծաղիկներ դրել նրա կիսանդրու առջեւ, մաքրել եւ բարեկարգել ճամուղու տարածքը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ Գալուստ Գյուլբենկյանի անվան Երեւանի թիվ 190 դպրոցի սաները:
Բարերարների ճեմուղում տեղադրված են հայ մեծ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները:




























