Սյունիք մարզի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով սերժանտ 28-ամյա Սարգիս Կարապետյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու գործով քրեական գործ է հարուցվել 373 հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:

Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով:

NEWS.am-ի տեղեկություններով ոչ թե տուժողն է զենքի հետ անփույթ վարվել, այլ ծառայակիցը: Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով սերժանտ 28-ամյա Սարգիս Կարապետյանը  գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց: Պաշպտանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ բժիշկները զինծառայողի վիճակը կայուն ծանր են գնահատում: