Ռուսաստանի Կրասնոդարի մարզում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս կործանվել է «Ան-2» օդանավը: Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդում է, որ օդաչուներից մեկը զոհվել է, երկրորդը՝ ծանր վիճակում տեղախփովել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 16:10-ի սահմաններում «Վոստոչնայա» կայարանից 3 կմ հեռավորության վրա: Օդանավն ընկել է շարժիչի հզորության անկման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Կուբանի արտակարգ ծառայությունների իր աղբյուրը, դեռեւս երեկ օդանավը մեկ անգամ ստիպված է եղել վայրէջք կատարել՝ շարժիչի աշխատանքում թերություններ ի հայտ գալու պատճառով: Տեխնիկական խումբը եկել է եզրակացության, որ օդանավը կարող է հասնել մինչեւ հատուկ հրապարակ, սակայն օդ բարձրանալուց հետո շարժիչը կրկին կանգ է առել, որի հետեւանքով օդանավն ընկել է ճահիճը: