Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 54 տան մոտակայքի ծառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը եւ մեկ ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























